Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին
75 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Հաղորդվում է, որ Ժիրինովսկին վերջին մի քանի շաբաթների ընթացքում գտնվում էր կոմայի մեջ:
Վարկածներից մեկի համաձայն՝ նրա առողջական վիճակը վատացել է Covid-19-ով վարակվելու պատճառով։