Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Տեղեկությունը տարածում է թագավորական ընտանիքը։

Եղիսաբեթ II թագուհին ծնվել է 1926 թվականի փետրվարի 6-ին Յորքի դուքս Ջորջի և նրա կնոջ՝ Էլիզաբեթի ընտանիքում։ Էլիզաբեթը կրթվել է պալատում։ Նրա հայրը գահ է բարձրացել 1937 թվականին, իսկ նրա իրավահաջորդը եղել է Էլիզաբեթը։

Էլիզաբեթն ամուսնացել է արքայազն Ֆիլիպի հետ 1947 թվականին, որից ունի չորս երեխա՝ Չարլզը, Էննը, Էնդրյուն և Էդվարդը։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարող թագուհին և պետության ղեկավարը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին և թագադրվել 1953 թվականի հունիսի 2-ին։