Լյուբլյանայի փողոցում կառուցվող շենքից երկու մարդ ընկել է
Լյուբլյանայի փողոցում կառուցվող շենքից երկու մարդ ընկել է

Թբիլիսիի Լյուբլյանա փողոցում կառուցվող շենքերից մեկից երկու մարդ է ընկել:

Հաղորդվում է, որ նրանք զբաղված էին շինարարական աշխատանքներում։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ից, շտապօգնության խմբերը վիրավորներից մեկին տեղափոխել են Ղուդուշաուրիի կլինիկա, մյուսին՝ Վիրաբուժության ազգային կենտրոն։

Ըստ տեղեկությունների՝ Վիրաբուժության ազգային կենտրոնում տեղափոխվածի վիճակը համեմատաբար ծանր է եղել, և նա կլինիկայում մահացել է։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է շինարարության ընթացքում անվտանգության կանոնների խախտում։