Լրատվամիջոցների տվյալներով՝ Ղրիմի թերակղզու հյուսիսային հատվածում այրվում է ռազմական օդանավակայան
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ղրիմի թերակղզու հյուսիսային հատվածում այրվում է ռազմական օդանավակայան

Լրատվամիջոցների տվյալներով՝ Ղրիմի թերակղզու հյուսիսային հատվածում այրվում է ռազմական օդանավակայան։

Ինչպես հայտնում են Աստրան և տեղական Telegram ալիքները, ապրիլի 17-ին Ռուսաստանին բռնակցված Ղրիմից հյուսիս գտնվող Յանկոյեում պայթյուն է լսվել, որին հաջորդել է լայնածավալ հրդեհ, որը բռնկվել է ռազմական օդանավակայանում։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունից մի քանի րոպե առաջ Ղրիմի թերակղզում ավիահարվածի ազդանշան է գործարկվել։ Պայթյունի պատճառների ու հետեւանքների մասին տեղեկություններ չկան։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Յանկոյեում է գտնվում Ռուսաստանի Դաշնության ակտիվ օդանավակայանը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի 27-րդ խառը ավիացիոն դիվիզիայի ուղղաթիռների 39-րդ գունդը, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի ժամանակ Ռուսաստանն այս օդանավակայանը վերածել է նյութատեխնիկական ապահովման կենտրոնի և ռազմաբազայի։