Լրատվամիջոցների տվյալներով՝ Գերմանիայում ռեյդի ժամանակ ձերբակալվել է տասը մարդ, որոնք ապօրինի կերպով միգրանտներին բնակության իրավունք են տրամադրել, իսկ դրա դիմաց ստացել են զգալի գումարներ
Լրատվամիջոցների տվյալներով՝ Գերմանիայում ռեյդի ժամանակ ձերբակալվել է տասը մարդ, որոնք ապօրինի կերպով միգրանտներին բնակության իրավունք են տրամադրել, իսկ դրա դիմաց ստացել են զգալի գումարներ

Գերմանիայում լայնածավալ ռեյդ է անցկացվել, որի ժամանակ տասը մարդ է ձերբակալվել։ Հետաքննության տվյալներով՝ նրանք միջազգային հանցավոր խմբի անդամներ են։

Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, ձերբակալված անձինք միգրանտներին ապօրինաբար տրամադրել են Գերմանիայում բնակվելու իրավունք, իսկ դրա դիմաց ստացել են զգալի գումարներ։

Ոստիկանության տվյալներով՝ այս սխեմայով Գերմանիայում բնակվելու իրավունք ձեռք են բերել հիմնականում Չինաստանի քաղաքացիները։ Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները կաշառք էին տալիս ներգաղթային ծառայությունների աշխատակիցներին։

Ըստ տեղեկությունների՝ հատուկ գործողության շրջանակներում ավելի քան 1000 ոստիկան խուզարկել է 101 տուն և գրասենյակ: Ռեյդերները տեղի են ունեցել Գերմանիայի ութ շրջաններում, այդ թվում՝ Բեռլինում, Համբուրգում և Բավարիայում։

Ձերբակալվածների թվում կա երկու փաստաբան։ Հայտնաբերվել է խոշոր չափի կանխիկ գումար։