Լրատվամիջոցների հաղորդմամբ, Երևանում, կառավարության տան մոտ լսվել են կրակոցի ձայներ
«BBC»-ի ռուսալեզու հրատարակության համաձայն, Երևանում, կառավարության տան մոտ լսվել են կրակոցների ձայներ:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են կառավարության տան մոտ: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Այս պահին իրավիճակը ծայրաստիճան լարված է:
Տեղում կենտրոնացված են իրավապահները:
Ցուցարարները կառավարության տան մոտ սկսել են հավաքվել այն բանից հետո, ինչ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պայմանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: