Լրատվամիջոցների հաղորդմամբ, Երևանում, կառավարության տան մոտ լսվել են կրակոցի ձայներ
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Երևանում, կառավարության տան մոտ լսվել են կրակոցի ձայներ

«BBC»-ի ռուսալեզու հրատարակության համաձայն, Երևանում, կառավարության տան մոտ լսվել են կրակոցների ձայներ:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են կառավարության տան մոտ: Ցուցարարների մի մասը ներխուժել է  կառավարության տուն: Այս պահին իրավիճակը ծայրաստիճան լարված է:

Տեղում կենտրոնացված են իրավապահները:

Ցուցարարները կառավարության տան մոտ սկսել են հավաքվել այն բանից հետո, ինչ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պայմանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: