Լրատվամիջոցների հաղորդմամբ ռուսական ուժերը կրակ են բացել Խերսոնում հակաօկուպացիոն ցույցի մասնակիցների վրա

18:56, 27.03.2022

Հերթական հակաօկուպացիոն ցույցն անցկացվել է ժամանակավորապես օկուպացված Խերսոնում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսական ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա և արցունքաբեր գազ կիրառել։

Զոհերի մասին պաշտոնապես դեռևս չի հաղորդվում: Հանրահավաքին վանկարկել են «Խերսոնը Ուկրաինա է»։

Ըստ տեղեկությունների՝ հանրահավաքն անցկացվել է նաև Խերսոնի շրջանի Կախովկա քաղաքում։

Նմանատիպ