Լրատվամիջոցների հաղորդմամբ, 14 պաղեստինցի է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Նուր Շամս քաղաքում իրականացված ռեյդի ժամանակ

12:11, 21.04.2024

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Նուր Շամսում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացված ռեյդի ժամանակ 14 պաղեստինցի է սպանվել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ տարածքում մոբիլիզացվել է ավելի քան 30 ռազմական մեքենա, լսվել է նաեւ երկկողմանի կրակոցների ձայն։

Առերեսում է տեղի ունեցել Թուլկարմի բրիգադների հետ։ Պաղեստինի առողջապահական վարչության տվյալներով՝ մահացածներից մեկը 16-ամյա դեռահաս է։

Իսրայելական կողմը հայտնում է, որ փոխադարձ կրակոցներից չորս զինվոր է վիրավորվել։

Նմանատիպ