Լրատվամիջոցները հայտնում են, որ Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայի օդանավակայանում, սակայն Անջեյ Դուդան այլ ինքնաթիռով թռել է Ջո Բայդենի հետ հանդիպելու համար
Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայի օդանավակայանում, սակայն Անջեյ Դուդան այլ ինքնաթիռով թռել է Ջո Բայդենին դիմավորելու համար։ Այդ մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։
Նախագահական ինքնաթիռը թռչում էր Ժեշով քաղաք, որտեղ կհանդիպեն Լեհաստանի և ԱՄՆ նախագահները։
Վթարային վայրէջքի պատճառներն անհայտ են։
Անջեյ Դուդան պահեստային ինքնաթիռով թռավ Բայդենի հետ հանդիպելու համար և արդեն Ժեշովում է։ Նախագահների հանդիպումը կանցկացվի Ուկրաինայի հետ սահմանի մոտ։