Լրագրողները բողոքի ցույց են անցկացնում Բաթումիի ոստիկանության գլխավոր վարչության մոտ

17:30, 17.01.2025

Բաթումիի գլխավոր ոստիկանական բաժանմունքի մոտ լրագրողները բողոքի ցույց են անցկացնում։

Բողոքի մասնակիցները պահանջում են դադարեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի լիազորությունները։ Նրանք համերաշխություն են հայտնում «Batumelebi»-ի և «Netgazeti»-ի ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։

«Ցանկանում եմ համերաշխություն հայտնել Դգեբուաձեի աշխատակիցներին, քանի որ նա իր իսկ աշխատակիցների հետ վարվում է այնպես, ինչպես Մզիայի հետ։ Դգեբուաձեն ծրագրում էր նաև ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել Մզիայի դեմ, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կին ոստիկաններին, ովքեր պաշտպանել են Մզիային և դրա հնարավորությունը չեն տվել Դգեբուաձեին։ Մեր հիմնական պահանջն է կասեցնել Դգեբուաձեի լիազորությունները, քանի դեռ չի պարզվել ճշմարտությունը, թե ինչ բռնության փաստեր է նա կատարել, և որոնց մասին Վրաստանի երիտասարդ իրավաբանների միությունը արդեն հայտարարություն է արել», – ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, «Batumelebi»-ի հրապարակման գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն:

Լրագրողները նման պահանջներով ցույց են անցկացրել նաև ՆԳՆ-ի դիմաց։

Նմանատիպ