Լոնդոնում, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ձևակերպվելու է ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը ուժի մեջ կմտնի Բրեքսիթից հետո
Լոնդոնում, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ձևակերպվելու է ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը ուժի մեջ կմտնի Բրեքսիթից հետո

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հոկտեմբերի 20-21-ին այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում, որտեղ ստորագրվելու է ՝ «Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորված թագավորությունների միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիր», որը ուժի մեջ է մտնելու Եվրամիությունից դուրս գալուց հետո:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, համաձայնագիրը Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերություններում փոխարինելու է Վրաստանի և Եվրամիության միջև գոյություն ունեցող ասոցացման համաձայնագիրը: Փաստաթուղթը ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ և ստեղծում է ռազմավարական գործընկերության իրավական հիմք, ինչպես նաև ապահովում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի ռեժիմը:

«Հատկանշական է, որ Վրաստանի հետ կնքված համաձայնագիրը տարածաշրջանում առաջին համաձայնագիրն է, որը Միացյալ Թագավորությունը պետք է գործի դնի Եվրամիությունը լքելուց հետո»,- նշել են Վրաստանի արտգործնախարարությունից:

Միջպետական ​​փաստաթուղթը Վրաստանի կողմից ստորագրելու է արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին, իսկ Միացյալ Թագավորության կողմից  արտաքին գործերի և համադաշնության հարցերով պետքարտուղար, Դոմինիկ Ռաաբը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Միավորված Թագավորություն այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում  Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար, Քրիստոֆեր Պինչերի և համայնքների պալատում Վրաստանի հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ: Այցի շրջանակներում նախարարը կայցելի նաև Լոնդոնում Վրաստանի դեսպանատուն, որի շենքը վերջերս գնել էր Վրաստանի կառավարությունը: Նախարարը հանդիպումներ կանցկացնի նաև Միավորված Թագավորությունում վրացական համայնքի ներկայացուցիչների հետ: