Լողավազանների և մարզադահլիների ստուգումները սկսվելու են վաղվանից, օբյեկտները որոնք կանցնեն համապատասխան ստուգումը, հնարավորություն կունենան վերսկսել իրենց գործունեությունը
Լողավազաններն ու մարզադահլիճները կվերաբացվեն աշխատանքի տեսչության կողմից ստուգումից հետո,- այս որոշումը ընդունվել է վարչապետի գլխավորությամբ անցկացվող միջկառավարական համակարգող խորհրդի այսօրվա նիստում:
Լողավազանների ու մարզադահլիճների համար սահմանված կարգավորումները աշխատանքի տեսչության վարչությունը կհրապարակի այսօր և վաղվանից կսկսի ստուգումները: Այն օբյեկտները, որոնք հաջողությամբ կանցնեն ստուգումը, հնարավորություն կունենան վերսկսել իրենց գործունեությունը:
Միևնույն ժամանակ, այսօրվանից թույլատրվում է փակ տարածքում թրենինգների և գիտաժողովների անցկացումը, ինչպես նաև բացվել են մասնագիտական ուսումնական հաստատությունները, որոնք, բավարարել են առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության սահմանված չափանիշները: Հնարավոր է դարձել նաև բացօթյա ատրակցիոնների գործարկումը: