Լլոյդ Օսթինը հունվարի 7-ին Ռամշտեյն ավիաբազայում կմասնակցի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 25-րդ հանդիպմանը

14:23, 04.01.2025

Հունվարի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Լլոյդ Օսթինը Ռամշտեյն ավիաբազայում կմասնակցի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 25-րդ հանդիպմանը։ Այս մասին տեղեկություն է տարածում Պենտագոնը։

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհն ասում է, որ Ռամշտեյնի ոճով հանդիպմանը Օսթինի մասնակցության նպատակը աշխարհի այլ երկրների պաշտպանության նախարարների և ռազմական ղեկավարների հետ միասին հաստատելն է իրենց հավատարմությունը Ուկրաինային։

«Քարտուղար Օսթինը կկենտրոնանա գործնական և համակարգված աջակցության վրա, որը կուժեղացնի Ուկրաինայի կարողությունն այսօր պաշտպանվելու և ապագայում ագրեսիան հետ մղելու համար», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:

Նմանատիպ