Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը միացել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու կոչերին
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը միացել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու կոչերին

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը միացել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու կոչերին։ Այս մասին հայտնում է Լիտվայի Հանրային հեռարձակողը։

Ինչպես նշել են Վիլնյուսում, նրանք բարձր են գնահատում Էստոնիայի որոշումը՝ արգելելու այդ երկրի կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր, սակայն նշում են, որ սահմանափակումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ընդունվեն ԵՄ մակարդակով։

«Լիտվան հետևողականորեն կոչ է անում խստացնել ագրեսիվ պետությունների դեմ պատժամիջոցները և աջակցում է այն դիրքորոշմանը, որ սահմանափակումներն ավելի արդյունավետ են գործում, եթե դրանք գործեն ԵՄ մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Լիտվան առաջիններից էր, ով սահմանափակեց Ռուսաստանի քաղաքացիներին նոր վիզաների տրամադրումը Ուկրաինայի պատերազմից հետո։