Լիբիայում բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել
Լիբիայում բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել

Լիբիայում հակառակորդ կողմերի միջև բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

Երկրի մայրաքաղաք Տրիպոլիում դիմակայությունը սկսվել է ուրբաթ գիշերը և շարունակվել շաբաթ օրը։

Լիբիայի կառավարության երկու հակադիր ճամբարների կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 23, վիրավորվել՝ 140 մարդ։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, 2011 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Մուամար Քադաֆիի կառավարության տապալումից հետո երկիրը բաժանված է երկու հակադիր ճամբարների միջև։ Տրիպոլին և երկրի արևմուտքը վերահսկվում են ՄԱԿ-ի կողմից աջակցվող «Ազգային միասնության կառավարության» կողմից՝ Աբդուլհամիդ Դբայբեի գլխավորությամբ, մինչդեռ երկրի արևելքը վերահսկվում է խորհրդարանի ընտրված վարչապետ Ֆաթհի Բաշագայի կողմից, որը նստած է խորհրդարանական Թոբրուկ քաղաքում։

Ֆաթհի Բաշագայի կողմնակիցները չեն ճանաչում Լիբիայի անցումային կառավարության կողմից ընտրված վարչապետին, իսկ «ազգային միասնության կառավարությունը» կարծում է, որ երկրի իշխանությունը պետք է ընտրվի ընտրությունների միջոցով, ոչ թե բռնի ուժով։

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը արձագանքել է հակամարտությանը և կողմերին խնդրել անհապաղ մեղմել իրավիճակը և դադարեցնել բռնությունները։