Վենեսուելայում հայտարարում են, որ երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 188-ի

22:56, 25.06.2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով առնվազն 188-ի. այս մասին հայտարարել է Վենեսուելայի Ազգային համաժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հայտնի է 1 520 վիրավորի մասին։ Նա նաև հավելել է, որ ավելի քան 200 մարդ դեռևս մնում է փլատակների տակ։

Ռոդրիգեսը նշել է նաև, որ տարերային աղետը ոչնչացրել է առնվազն 3 000 տուն։

Միևնույն ժամանակ, վենեսուելացիների համար ստեղծվել է վեբկայք, որտեղ հնարավոր է տեղեկատվություն տրամադրել երկրաշարժերից հետո կորած հարազատների մասին։ Այս պահին շուրջ 40 000 մարդ համարվում է անհայտ կորած։

Ի գիտություն՝ Վենեսուելայում տեղի է ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ։

Նմանատիպ