Լիբանանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի
Լիբանանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի

Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Մամուլի ոխանցմամբ, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած: Պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 4000 մարդ:

Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքում նավահանգստի մոտ պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 4-ին:

Հետաքննության նախնական տեղեկությամբ, պայթյունի պատճառն ամոնիումի նիտրատի մեծ պաշարն էր, որը պահեստում պահվում էր առանց անվտանգության նորմերի պաշտպանության: