Լիբանանում Նիդերլանդների դեսպանի կինը, ով վիրավորվել էր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ, մահացել է

Լիբանանում Նիդերլանդների դեսպանի կինը, ով վիրավորվել էր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ, մահացել է:

55-ամյա Հեդվիգ Ուոլմանս Մոլլերը պայթյունի ժամանակ գտնվում էր տանը՝ ամուսնու հետ միասին:

Բեյրութի նավահանգստում մասշտաբային պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 4-ին, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ, տուժել՝ ավելի քան 5 հազարը:

Լիբանանի կառավարության որոշմամբ, ստեղծվել է քննչական կոմիտե, որը պետք է պարզի նավահանգստում պայթյունի պատճառը: