Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդիի հետ
Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդիի հետ

Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդիին, ով աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները։ Հատկապես ընդգծվել է երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման կարևորությունը:

Նշվել է, որ Վրաստանի և Էմիրությունների միջև երկկողմ առևտուրը բնութագրվում է աճող դինամիկայով, 2023 թվականի հունվարին արտահանումն աճել է 132 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 51 տոկոսով։

Ինչպես նշվել է հանդիպմանը, համաձայնագրի իրականացումը դրականորեն կազդի առևտրի դինամիկայի վրա և վրացի արտադրողների համար լրացուցիչ ճանապարհ կհարթի դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների 10 միլիոնանոց շուկա։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխնախարար Գենադի Արվելաձեն և Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպան Պաատա Կալանդաձեն։

Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։