Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, էկոնոմիկայի նախարարության լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը Վրաստանում մոնտաժում է մինի ճոպանուղիներ: Այս մասին հայտարարել է վարչապետը՝ կառավարության այսօրվա նիստին:
Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, այսպիսի ճոպանուղիների գինը մոտավորապես կազմում է 25 հազար եվրո: Նրա հայտարարությամբ, պիլոտային ծրագիրը ընթանում է Սվանեթիում և մինի ճոպանուղիները պարզ կառուցվածք ունեն:
«Ամռանը պատրաստվում են սարքել զբոսանքի, լեռնագնացների համար նախատեսված արահետներ և դրանց երկայնքով անհրաժեշտ տուրիստական ենթակառուցվածք, որտեղ կսկսեն աշխատել տեղի բնակիչները»,- հայտարարել է վարչապետը: