Լենտեխիի շրջանում ընթանում են աղետի հետևանքով վնասված ճանապարհի մաքրման աշխատանքները
Լենտեխիի շրջանում ընթանում են աղետի հետևանքով վնասված ճանապարհի մաքրման աշխատանքները

Վատ եղանակի պատճառով, Լենտեխիի մունիցիպալիտետի Սաղդարի գյուղում վարարել է Չոլշուրա գետը և մեկ անգամ ևս վնասել գյուղ տանող ճանապարհը:

Արտաքին աշխարհից կտրված գյուղերի հետ ճանապարհի մաքրման աշխատանքները մեկնարկել են առավոտից:

Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում պետական լիազորի պաշտոնակատար Գիորգի Մաքարաշվիլու փոխանցմամբ, ծանր տեխնիկան փորձում է մաքրել 4 գյուղեր տանող ճանապարհը: