Լեքսո Լաշքարավային վերջին ճանապարհին ճանապարհել են ծափահարություններով
«Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավային վերջին ճանապարհին ճանապարհել են ծափահարություններով:
Մի քանի րոպե առաջ օպերատորի դին դուրս է բերվել Իոսելիանի փողոցում գտնվող իր տնից:
Նրա գործընկերները, օպերատորները, տան մոտ միջանցք ստեղծեցին իջեցված տեսախցիկներով:
«Տվ Պիրվելիի» օպերատորի տան մոտ առավոտից մարդաշատ էր, հուղարկավորությանը ներկա էին նրա գործընկերներն ու քաղաքական գործիչները: Լեքսո Լաշքարավան մահացավ երկու օր առաջ: Նա տուժել էր հուլիսի 5-ին տեղի ունեցաղ ցույցի ժամանակ: Օպերատորը դաժան ծեծի է ենթարկվել «Թբիլիսիի փրայդի» հակառակորդների կողմից, երբ նա կատարում էր իր մասնագիտական պարտականությունները: