Լեհաստանի ոստիկանությունը դպրոցներում բռնության դեպքերի հետ կապված ստուգել է ավելի քան 10 000 ուսումնական հաստատություն և ձերբակալել տասը մարդու

15:08, 09.10.2026
Լեհաստանի ոստիկանությունը դպրոցներում բռնության դեպքերի հետ կապված ստուգել է ավելի քան 10 000 ուսումնական հաստատություն և ձերբակալել տասը մարդու։ Ոստիկանության տեղեկություններով՝ 13 դեպքում ի հայտ են եկել հանցագործության հատկանիշներ։
Ուսումնական գործընթացի ընդհատմանը նախորդել են սոցիալական ցանցերում ծնողների և աշակերտների խմբերում «Արյունոտ ուրբաթի» մասին ուղարկված հաղորդագրությունները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված կեղծ տեղեկատվության տարածումից հետո ծնողների մեծ մասը որոշել է երեխաներին դպրոց չուղարկել։
Հոկտեմբերի 8-ին Լեհաստանի Մազովեցյան վոյեվոդության Լեշչիդոլ-Նովինի գյուղի տարրական դպրոցում 15-ամյա դեռահասը դանակով հարձակվել է մի քանի մարդու վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 37-ամյա հավաքարար կինը, ևս երկու մարդ վիրավորվել է։

Նմանատիպ