Ստամբուլում յոթհարկանի բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր
Ստամբուլում յոթհարկանի բնակելի շենք է փլուզվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մալթեփե շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է հինգ մարդ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է չորս դի, իսկ մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Հրշեջները փլատակներից դուրս են բերել 14 մարդու։
Ստամբուլի նահանգապետը նույնպես արձագանքել է միջադեպին։ Նա ասել է, որ շենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերը, որտեղ խանութներ և բնակարաններ էին, հատկապես վնասվել են։
Պաշտոնյայի խոսքով՝ նշված հասցեներում գրանցված է եղել ընդհանուր առմամբ 14 մարդ։
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է շենքի փլուզման պատճառը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ շենքն ուներ թույլատրելիից ավելի շատ հարկեր։