Մարկո Ռուբիո. Amnesty International-ը խարդախ կազմակերպություն է

17:20, 09.10.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ելույթ ունենալով Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելի հետ մամուլի ասուլիսում, ասել է, որ Amnesty International-ը խարդախ կազմակերպություն է և պետք է կենտրոնանա Իրանի կառավարության կողմից կատարված հանցագործությունների վրա։

Ինչպես նշել է Ռուբիոն, իրանական ռեժիմը Թեհրանի և երկրի այլ մասերի փողոցներում սպանել է տասնյակ հազարավոր մարդկանց։

«Amnesty International-ը խարդախություն է։ Եթե ինձ հարցնեք, թե ինչ եմ մտածում, ես ձեզ կասեմ. գիտե՞ք, թե ինչի վրա պետք է նրանք կենտրոնանան։ Իրանի ռեժիմի վրա, որը սառնասրտորեն սպանել է տասնյակ հազարավոր մարդկանց Թեհրանի և երկրի այլ մասերի փողոցներում։ Կազմակերպությունը պետք է նաև կենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես է իրանական ռեժիմը մտնում հիվանդանոցներ, երբ այնտեղ բերվում են վիրավոր ցուցարարներ, և սպանում նրանց հիվանդանոցային մահճակալներին։ Եվ երբեմն նույնիսկ բժիշկների և բուժքույրերի վրա, ովքեր բուժում են նրանց։ Ահա թե ինչի վրա պետք է նրանք կենտրոնանան։ Սրանք պատերազմական հանցագործություններ են։ Սրանք մարդկության դեմ հանցագործություններ են, և սրանք հանցագործություններ են, որոնք նրանք կատարում են իրենց սեփական ժողովրդի դեմ», – ասել է Ռուբիոն։

Նմանատիպ