Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ. Ֆրիդրիխ Մերցը վրդովված է և լիովին հակաբարոյական է համարում, որ Գերհարդ Շրյոդերը Վլադիմիր Պուտինի հետ է նշել նրա ծննդյան օրը

16:42, 09.10.2026

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի այցը Վլադիմիր Պուտինին և նրա ծննդյան տարեդարձի համատեղ տոնակատարությունը։

Կառավարության խոսնակի տեղակալ Շտեֆեն Մայերի խոսքով՝ Ֆրիդրիխ Մերցը «վրդովված» է հանդիպումից։

«Միայն Պուտինը պատասխանատու է Ուկրաինայում պատերազմի համար», – ասել է Մայերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հրամանները ամեն օր տառապանքներ, զոհեր են լինում խաղաղ բնակչության շրջանում, զոհեր և վիրավորներ։ Կառավարության խոսնակի տեղակալի խոսքով՝ այս համատեքստում կանցլերը «լիովին անբարոյական» է համարում Շրյոդերի կողմից Պուտինի հետ տոնելը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է իր 74-ամյակը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 8-ին հրապարակել է Շրյոդերի և Պուտինի համատեղ լուսանկարը։

Նմանատիպ