Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության վրա։
Անջեյ Դուդան պատրաստվում է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Այցի շրջանակներում երկկողմ բանակցություններ կանցկացվեն երկու երկրների նախագահների և պատվիրակությունների միջև։ Քննարկվելիք հիմնական թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Կքննարկվեն նաև Ուկրաինային ռազմատնտեսական և մարդասիրական օգնության հարցերը և Լեհաստանի կողմից երկկողմ հարաբերությունները»,- ասված է Լեհաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Անջեյ Դուդան Լեհաստան է ժամանել գնացքով։ Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է «Ղրիմի հարթակի» երկրորդ գագաթնաժողովը, որին նախատեսում են մասնակցել 60 երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ղրիմի հարթակի հանդիպմանը առցանց կմասնակցեն Գերմանիայի կանցլերը, Կանադայի վարչապետը և Ճապոնիայի վարչապետը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
https://twitter.com/prezydentpl/status/1561961247775637505?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1561961247775637505%7Ctwgr%5E98f99664cb296e446dc5b047290d58154a826895%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fpolonetis-prezidenti-anjei-duda-kievshi-chavida%2F%3Ffbclid%3DIwAR33MpQ4r8NWrbLovdYnwMN7FEFf3OMfgF_lX4jCwYQn9Jv94p5tpTZHGVo