Լեհաստանի քաղաքացին ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու վրա հարձակում նախապատրաստելու մեղադրանքով
Լեհաստանի քաղաքացին ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու վրա հարձակում նախապատրաստելու մեղադրանքով

Ուկրաինացի իրավապահները, համագործակցելով իրենց լեհ գործընկերների հետ, ձերբակալել են Լեհաստանի մի քաղաքացու, ով կասկածվում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ, նախագահ Զելենսկու վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Հետաքննության տվյալներով՝ կասկածյալն իր նախաձեռնությամբ կապվել է Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների հետ և նրանց առաջարկել աշխատել ի շահ ռուսական ռազմական հետախուզության։

Ըստ ուկրաինական կողմի՝ նա պատասխանատու էր Լեհաստանի Ժեշով-Յասեոնկ օդանավակայանի անվտանգության մասին տեղեկություններ հավաքելու և ռուսական կողմին տրամադրելու համար։ Սա պետք է օգներ ռուսական հատուկ ծառայություններին ծրագրել հնարավոր հարձակում Ուկրաինայի նախագահի վրա Լեհաստան կատարած այցի ժամանակ։

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Ուկրաինայի դատախազությունն ու Անվտանգության ծառայությունը լեհական կողմին տեղեկացրել են հնարավոր հանցագործության ծրագրման մասին եւ հանձնել գործի ապացույցները։ Երկու երկրների միջև տեղեկատվության փոխանակման և հաջող օպերատիվ գործողությունների արդյունքում Լեհաստանի տարածքում ձերբակալվել է ռուսական հատուկ ծառայություններում աշխատելու կասկածյալը։ Դատախազության մեղադրանքների հիման վրա Վարշավայի դատարանը նրան խափանման միջոց է սահմանել։