Լեհաստանը թույլ կտա Բենիամին Նեթանյահուին մասնակցել Օսվենցիմի ազատագրման 80-ամյակին և նրան չի ձերբակալի, չնայած Հաագայի դատարանի որոշմանը

12:07, 10.01.2025

Լեհաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որը երաշխավորում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «ազատ և անվտանգ մասնակցությունը» Օսվենցիմ-Բիրկենաու ճամբարի ազատագրման 80-ամյակի միջոցառումներին։

Որոշման տեքստը հրապարակվել է Լեհաստանի կառավարության կայքէջում։

Փաստաթղթում ասվում է, որ իսրայելցի առաջնորդների անվտանգ մասնակցությունը Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակի միջոցառումներին համարվում է «որպես հարգանքի տուրք հրեա ժողովրդին, որի միլիոնավոր ներկայացուցիչներ դարձել են Երրորդ Ռեյխի կողմից իրականացված Հոլոքոստի զոհը»:

«Լեհաստանի կառավարությունը հայտարարում է, որ կապահովի Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների ազատ և անվտանգ մասնակցությունն այդ միջոցառումներին»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է արձակել Գազայի հատվածում «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» համար։

Լեհաստանը, որպես Հռոմի ստատուտի մասնակից պետություն, պարտավոր է ձերբակալել Բենիամին Նեթանյահուին, եթե նա մտնի երկիր։

Նմանատիպ