Լեհաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովում բարձրացնել Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը
Լեհաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովում բարձրացնել Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը

Լեհաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովում բարձրացնել Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը։ Այդ մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ մարտի 24-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը, որին կմասնակցեն դաշինքի անդամ երկրների ղեկավարները, որտեղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախատեսում է քննարկել նախաձեռնությունը։

«BBC»-ի փոխանցմամբ՝ նման առաքելության նախապատրաստումը կպահանջվի մի քանի շաբաթ կամ ամիս։ Ըստ տեղեկությունների՝ Դանիան արդեն հայտնել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու խաղաղապահ առաքելությանը։