Լեհաստանը դարձավ Եվրամիության խորհրդի նախագահ
2025 թվականի հունվարի 1-ից Լեհաստանը դարձավ Եվրամիության խորհրդի նախագահը։ Մինչ այդ խորհուրդը վեց ամիս գլխավորում էր Հունգարիան։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով, Լեհաստանի նախագահությունը շատ առումներով նորարարական կլինի։
«Նախագահությունը սկսում է բարդ ժամանակաշրջան, որը բնութագրվում է հակամարտությամբ, և մեր խնդիրն է լինելու համոզել ԵՄ անդամ բոլոր 27 երկրներին, որ Եվրոպան դեռ կարող է լինել ամենաանվտանգ, ամենակայուն վայրը երկրի վրա: Առաջիկա վեց ամիսների ընթացքում անվտանգությունը կլինի մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Տուսկը։
Դոնալդ Տուսկի խոսքով, այս ընթացքում Լեհաստանը կփորձի Ուկրաինային համապատասխան աջակցություն ցուցաբերել։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Եվրոպայի անվտանգությունն իրականություն դառնա, այլ ոչ միայն ձգտում։ Հուսով եմ, որ Լեհաստանը ջանքեր կգործադրի, որոնք կապահովեն խաղաղությունը։ Մենք մեզ հաջողություն ենք մաղթում այս հարցում»,- ասում է Դոնալդ Տուսկը։