Կստեղծվի էթնիկ փոքրամասնությունների համար աֆթենտ ազգանուններ շնորհելու արդյունավետ մեխանիզմ
Կստեղծվի էթնիկ փոքրամասնությունների համար աֆթենտ ազգանուններ շնորհելու արդյունավետ մեխանիզմ։
Վերը նշվածը կյանքի կոչելու նպատակով խորհրդարանի պատգամավորներ Միխեիլ Սարջվելաձեի, Իսկո Դասենի, Զաուր Դարգալի, Սավալ Միրզոևի Գոգի Մեշվելիանիի, Ալուդա Ղուդուշաուրիի, Սոզար Սուբարի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի նախաձեռնությամբ պատրաստվել է Վրաստանի «Պատմամշակութային ավանդույթներին անհամապատասխան ազգանունը փոխելու իրավունքի մասին» օրենքի նախագիծը, որոնք Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Բոլնիսիի մունիցիպալիտետում արտագնա նիստի շրջանակներում։
«Կարևոր է ակտիվ շփում ունենալ օրենսդիր մարմնի և տեղական իշխանությունների ու բնակչության հետ։ Ուրախ եմ, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը հնարավորություն ունեցավ հանձնաժողովի արտագնա նիստ անցկացնել Բոլնիսիի մունիցիպալիտետում և քննարկել այնպիսի օրինագիծ, որը հետաքրքիր կլինի տեղի բնակչության համար»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն:
Օրենքի նախագծի հեղինակներից մեկը, Միխեիլ Սարջվելաձեն հանձնաժողովի նիստին հրավիրված բնակչության ներկայացուցիչներին բացատրել է օրենքի նախագծի նախապատրաստման նախադրյալները և նոր օրենսդրական նախաձեռնության նպատակները։ Նրա տեղեկություններով՝ պատմամշակութային ավանդույթներին չհամապատասխանող ազգանունները փոխելու գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ՝ եզդի էթնիկ փոքրամասնության գրավոր դիմումի հիման վրա։ Նրա խոսքով, հարցն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ նմանատիպ խնդիրների լուծումը ձեռնտու է նաև տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Վրաստանում բնակվող ադրբեջանցի բնակչությանը։ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով՝ օրենքի նախագծի համաձայն՝ արդարադատության նախարարը պարտավոր է ստեղծել խորհրդատվական-գիտական խորհուրդ։ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներից, գիտնականներից, պատմաբաններից և համապատասխան փորձագետներից կազմված խորհուրդն իր իրավասության շրջանակներում կուսումնասիրի ազգանունների հետ կապված խնդիրները, կսահմանի համապատասխան ընթացակարգերը և, ելնելով թիրախային խմբերի շահերից, կորոշի ազգանունների իսկությունը: Հանձնաժողովի նախագահը նիստի մասնակիցներին մասնավորապես բացատրել է, թե ինչպես կարելի է փոխել ներկայիս ազգանունները և ինչ մոտեցումների ու սկզբունքների վրա է հիմնվելու նշված գործընթացը։
«Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո օբյեկտիվ պատճառներով Վրաստանում դժվարացան անուն ազգանվան փոփոխության ընթացակարգերը, սակայն ներկայացված օրենքի նախագծով մենք նպատակահարմար համարեցինք իրականացնել նշված փոփոխությունները։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունն ակտիվորեն կօգտագործվի։ Այս փոփոխություններով խորհրդարանը ևս մեկ անգամ ճանաչում և հարգում է յուրաքանչյուր էթնիկ փոքրամասնության պատմությունը, մշակույթն ու ավանդույթը»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։
Ըստ հանձնաժողովի նախագահի, ներկայացված նախագծով օրենքի նախագծի գործողության ժամկետը սահմանվել է հինգ տարի, սակայն, թե ինչպես է շարունակվելու գործընթացը հետագայում, այդ մեխանիզմներն ավելի մանրամասն կորոշվեն օրենքի նախագծի հետագա քննարկման ընթացքում։
Հանձնաժողովի անդամները և տեղի բնակչության ներկայացուցիչները կարծիք հայտնեցին օրենքի նախագծի վերաբերյալ և խոսեցին այն ակնկալվող արդյունքների մասին, որոնք տալիս են նշված փոփոխությունները։ Հարցը քննարկելուց հետո նիստին ներկա հանձնաժողովի անդամները լիագումար նիստում միաձայն կողմ են արտահայտվել օրենքի նախագծի առաջին ընթերցմանը։
Նիստի ավարտին Միխեիլ Սարջվելաձեն հանձնաժողովի անդամներին է ներկայացրել «Գենդերային իրավահավասարության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և Խորհրդարանի կանոնակարգի նախագիծ ՝ «Վրաստանի խորհրդարանի օրակարգում փոփոխություններ մտցնելու մասին» և «Վրաստանի օրգանական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նորմատիվ ակտերի մասին» օրինագծերը, որոնց վերաբերյալ խմբագրական մեկնաբանություններ չեն արվել։
Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։