Կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի պրակտիկանտ ուսուցիչների համար հաստատվել է դրամական պարգև տալու կարգը
Կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի պրակտիկանտ ուսուցիչների համար հաստատվել է դրամական պարգև տալու կարգը

Կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի պրակտիկանտ ուսուցիչների համար հաստատվել է դրամական պարգև տալու կարգը:

Վրաստանի կրթության նախարարության տեղեկությամբ, «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերային առաջընթացի սխեմայում» համապատսխան փոփոխություններ են մտցվել: Կրթության բարեփոխման շրջանակներում կենսաթոշակային տարիքի ուսուցիչները, որոնք ինքնակամ որոշել են լքել մասնագիտությունը, 2019 թվականից պետությունից կստանան միանվագ դրամական պարգև – երկու տարվա աշխատավարձն ամբողջությամբ: Կարևոր է, որ բարեփոխման արդյունքում, որակյալ կրթություն ապահովելու համար հանրակրթական համակարգին կներգրավվեն երիտասարդ որակավորված կադրեր:

Պրակտիկանտ ուսուցիչը աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և դրամական պարգև ստանալու առնչությամբ հայտարարությամբ պետք է դիմի դպրոցի տնօրենին:

Դրամական պարգևը կտրվի 2019 թվականի ընթացքում:

2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ, հանրային դպրոցներից ստացած տեղեկության համաձայն, պարգև ստանալու ցանկություն է հայտնել 1594 դպրոցի ավելի քան 5600 ուսոցիչ: