Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։

Այս մասին տեղեկություն է տարածում Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես հանդիպման սկզբում հայտարարեց Պուտինը, բացի տնտեսական համագործակցությունից, Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր։

«Մենք բաց ռեժիմով մանրամասն խոսակցություն չենք սկսի, բայց հնարավորություն կա խոսելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, մեր հարաբերությունների ողջ համալիրի, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին»,- ասել է Պուտինը։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկվելիք բազմաթիվ հարցեր են կուտակվել։

«Մենք խորհրդի նիստում արդեն քննարկել ենք տնտեսական բլոկը։ Եվ հիմա հույս ունեմ և վստահ եմ, որ մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասաց Փաշինյանը։