Կրեմլում հերքում են Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունում Ռուսաստանի իշխանությունների կապը
Կրեմլում հերքում են Գերմանիայում Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունում Ռուսաստանի իշխանությունների կապը: Այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է ի պատասխան լրագրողների հարցին:
«Ես կտրականապես հերքում եմ այս դեպքը և սպանության կապը պաշտոնական Ռուսաստանիի հետ», – ասել է Դիմիտրի Պեսկովը:
Վրաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն, 40 ամյա Զելիմխան Խանգոշվիլին սպանվել է օգոստոսի 23-ին, Բեռլինում: Ինչպես գրում է արևմտյան մամուլը, սպանության կապակցությամբ գերմանացի իրավապահները ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացու: Բի Բի Սին գրում է, որ «Բեռլինում գտնվող չեչենը, որը կռվել է Ռուսաստանի զորքերի դեմ, Բեռլինի այգիներից մեկում հավանաբար սպանվել է ռուս գործակալի կողմից»: