Գերմանիայի կողմից ռուս դիվանագետների վտարումը ոչընկերական քայլ է և Ռուսաստանի իշխանությունները կընդունեն պատասխան միջոցներ. Ռուսաստանի արտգործնախարարություն
Գերմանիայի կողմից ռուս դիվանագետների վտարումը ոչընկերական քայլ է և Ռուսաստանի իշխանությունները կընդունեն պատասխան միջոցներ. Ռուսաստանի արտգործնախարարություն

Գերմանիայի կողմից ռուս դիվանագետների վտարումը ոչընկերական քայլ է և Ռուսաստանի իշխանությունները կընդունեն պատասխան միջոցներ,- այս մասին ռուսական մամուլի ասել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշում են, որ Բեռլինի չարդարացված որոշումը ապացուցել է, որ Գերմանիան հետաքննության հանդեպ ունի քաղաքականացված մոտեցում:

«Մենք համարում ենք, որ գերմանական կողմը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների վտարումամբ իրականացրել է ոչընկերական քայլ: Մեզ համար Գերմանիայի կողմից այս գործով քաղաքականացված դիրքորոշումն անընդունելի է: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Բեռլինում Վրաստանի քաղաքացի, Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Գերմանիայի իշխանությունները երկրից վտարել է երկու ռուս դիվանագետի: