Կովկասում Գերմանիայի կանցլերի այցին հետաքրքրությամբ հետևելու է նաև Մոսկվան, քանի որ Մերկելը պատրաստվում է անել որոշ ուղերձներ. Գերմանական մամուլ
Գերմանական մամուլը գրում է Անգելա Մերկելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցերի մասին և քաղաքականից բացի ընդգծում տնտեսական հարցերը:
Frankfurter Allgemeine Zeitung-ը գրում է, որ Վրաստանի էկոնոմիկան տարբերվում է արդիականությամբ և երկրում գրանցվում է հուսալի պայմանների վրա հիմնված ավելի քան 4 տոկոսանոց տնտեսական աճ:
Süddeutsche Zeitung-ի հոդվածում ասվում է, որ Վրաստանը բացարձակապես բաց է Եվրոպայի նկատմամբ և արդեն կնքված են Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրերը:
Վրաստանի նկատմամբ համերաշխությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արտահայտելու է Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում զոհված զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելով,- գրում է Süddeutsche Zeitung-ը:
Հոդվածում նշված է, որ Կովկասում Գերմանիայի կանցլերի այցին հետաքրքրությամբ հետևելու է նաև Մոսկվան, առավել ևս, որ Մերկելը պատրաստվում է անել որոշ ուղերձներ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը այսօր Վրաստան է ժամանելու երկօրյա պաշտոնական այցով: Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցն սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: