Անգելա Մերկելը այսօր պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան
Անգելա Մերկելը այսօր պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը այսօր Վրաստան է ժամանելու երկօրյա պաշտոնական այցով:

Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցն սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ:

Անգելա Մերկելին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու միջազգային օդանավակայանում դիմավորելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության վարչությունում անցկացվելու է դիմավորման պաշտոնական արարողությունը:

Գերմանիայի կանցլերը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին հանդիպելու է նաև ընդլայնված ձևաչափով: Հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Մամուկա Բախտաձեն կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս:

Այցի առաջին օրը նախատեսված է Գերմանիայի կանցլերի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ, որից հետո Անգելա Մերկելը ծաղկեպսակ է դնելու Հերոսների հուշարձանին:

Օգոստոսի 23-ին, պաշտոնական ճաշ է կայանալու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի անունից:

Անգելա Մերկելը Թբիլիսիում հանդիպումներ է անցկացնելու նաև այցի երկրորդ օրը, օգոստոսի 24-ին, այդ թվում նախատեսված է հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների և «Արժանի գործընկեր» զորավարժության մասնակից զինծառայողների հետ: