Կորոնավիրուսի նոր դեպքերից 756-ը արձանագրվել է Թբիլիսիում, 161-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 116-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 756-ը արձանագրվել է Թբիլիսիում, 161-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 116-ը՝ Աջարիայում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 756-ը արձանագրվել է Թբիլիսիում, 161-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 116-ը՝ Աջարիայում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 524 թեստ, այստեղից 28 078-ը՝ հակագենի արագ թեստով և 9 446-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 3,66%, վերջին 14 օրը –2,46%, վերջին 7 օրը –2,58%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 290 129 դեպք: Ապաքինվել է ևս 422 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 278 251:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3894 անձ:

Այսօր արձանագրված վարակման 1 374 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 756 դեպք, Աջարիայում՝ 116, Իմերեթիում 97, Քվեմո Քարթլիում՝ 61, Շիդա Քարթլիում՝ 80, Գուրիայում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 161, Կախեթիում՝ 40, Մցխեթա-Մթիանեթիում՝ 30, Սամցխե-Ջավախեթիում՝ 10, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 8:

Այս փուլում երկրում կա 7 958 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 445 մարդ, այդ թվում՝ 1 206-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 379-ը՝ Աջարիայում, 352-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 400 ծանր հիվանդ, այդ թվում՝ 193-ը Թբիլիսիում, 47-ը՝ Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Այստեղից 81-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 56-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 7՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 5 190 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 205 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 179 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 12 834 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 6 813 մարդ, Աջարիայում՝ 1 983, Իմերեթիում՝ 958»,- նշված է տեղեկության մեջ: