Կորոնավիրուսի նոր դեպքերից 563-ը արձանագրվել է Թբիլիսիում, 389-ը Աջարիայում, իսկ 335-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 563-ը արձանագրվել է Թբիլիսիում, 389-ը Աջարիայում, իսկ 335-ը Իմերեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 563-ը արձանագրվել է Թբիլիսիում, 389-ը Աջարիայում, իսկ 335-ը Իմերեթիում: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:

Ինչ վերաբերում է մնացած շրջաններին, Քվեմո Քարթլիում արձանագրվել է 77 դեպք, Շիդա Քարթլիում 69 դեպք, Գուրիայում 53 դեպք, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 42,  Մցխեթա Մթիանեթիում 26, Սամցխե Ջավախեթիում 24, իսկ Կախեթիում 14 դեպք:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1 595 նոր դեպք, ապաքինվել է 398 մարդ, մահացել է վեց պացիենտ: