Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,05 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,05 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.05 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 3,56 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 5.11 տոկոս:

Այսօր, Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 1 576 մարդու մոտ, ապաքինվել է 584 պացիենտ, մահացել է 29 մարդ: