Կորոնավարակի պատճառով, տեղաշարժման և առևտրի վրա սահմանափակումներ հաստատելը անհրաժեշտ չէ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Կորոնավարակի պատճառով, տեղաշարժման և առևտրի վրա սահմանափակումների հաստատումը անհրաժեշտ չէ֊, այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Տեդրոս Ադան Գաբրեյ Սուսը։
Նա կոչ է արել բոլոր երկրների կառավարություններին, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հիմնված են փաստերի վրա։ Նրա խոսքով, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է, ցանկացած երկրին օգնել հանձնարարականներով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով, անհրաժեշտ է, որ ավելի շատ ռեսուրսներ պետք է ծախսվեն Չինաստանում կորոնավարակը պարտության մատնելու համար, ինչը կօգնի վարակի աշխարհում տարածման կանխարգելմանը։
Նրա հայտարարությամբ, Կորոնավարակը այս պահին Չինաստանի սահմաններից դուրս դանդաղ է տարածվում։