Կորոնավարակի պատճառով, արտակարգ դրության հայտարարման անհրաժեշտություն այս պահին չկա. Էկատերինե Տիկարաձե
Կորոնավարակի պատճառով, արտակարգ դրության հայտարարման անհրաժեշտություն այս պահին չկա,- այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, առողջապահության նախարար՝ Էկատերինե Տիկարաձե:
Վրաստանում գրանցվել է նոր կորոնավարակի առաջին դեպքը: Առողջապահության նախարարի խոսքով, վարակը հաստատվել է 50 ամյա տղամարդու մոտ, ով երեկ Վրաստան է ժամանել Ադրբեջանի տարածքով: Տղամարդը գտնվում է ինֆեքցիոն հիվանդանոցում: Նախարարի խոսքով, նրա վիճակը բավարար է: