Կոնստանտինե Անանիաշվիլին լքել է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը
Կոնստանտինե Անանիաշվիլին լքել է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը

Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Կոնստանտինե Անանիաշվիլին հրաժարական է տվել: Տեղեկությունը հաստատում է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտը:

Տարածված հաղորդագրությամբ, Անանիաշվիլին հրաժարական էր տվել մի քանի օր առաջ, իսկ տեղեկությունը տարածվել է այսօր:

Կոնստանտինե Անանիաշվիլին Աջարիայի ոստիկանության վարչությունը ղեկավարում էր 2018 թվականից:

Այս պահին, վարչության պետի իրավասությունները կատարում է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն Ճեդիշվիլին: