Կոնգոյում էթնիկ հողի վրա բախումների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտուրի նահանգում տեղի ունեցած էթնիկ բռնության նոր բռնկման հետեւանքով առնվազն 49 մարդ է զոհվել:
Վերջին սպանությունները Հեմա եւ Լենդու տեղական ցեղերի միջեւ տարաձայնությունների հետեւանք էին:
«Մենք 49 մարմին ենք գտել եւ դեռեւս փնտրում ենք մյւսներին», – ասել է Կարիտաս միջազգային կաթոլիկ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալֆրեդ Նդրաբու Բուջուն:
Միջադեպը տեղի է ունեցել Մազե գյուղում՝ Իտուրի նահանգի մայրաքաղաք Բոյնիայից մոտ 80 կմ հյուսիս: