Կոչ ենք անում Ռուսաստանին, ենթարկվել 2008 թվականի հրադադարի համաձայնագրի պայմաններին
Կոչ ենք անում Ռուսաստանին, ենթարկվել 2008 թվականի հրադադարի համաձայնագրի պայմաններին

ԱՄՆ-ը վրդովված է այն իրադրությամբ, որը տիրում է Հարավային Օսեթիայի վարչական շփման գծում, առանձնապես Չորչանա գյուղում, կոչ ենք անում Ռուսաստանին և օսական կողմին, ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը:

Նրա խոսքով, կարևոր է, իրավիճակի լիցքաթափման համար կիրառվեն բոլոր մեխանիզմները, ինչպիսիք են՝ Եվրամիության դիտորդական առաքելությունը և թեժ գիծը:

«Կոչ ենք անում Ռուսաստանին, ենթարկվել 2008 թվականի հրադադարի պայմանագրին և դուրս բերել զինված ուժերը: Վրդովեցուցիչ է նաև այն փաստը, որ վարչական սահմանին անցակետերը փակ են, քանի որ դա առաջացնում է բարդ մարդասիրական իրավիճակ այն մարդկանց համար, որոնք ապրում են վարչական գծի մյուս կողմում: Այդ պատճառով, մենք կոչ ենք անում դե-ֆակտո իշխանությանը, բացել անցակետերը»,- հայտարարել է Եղիսաբեթ Ռուդը: