Կիևում «Լեսնայա» մետրոկայարանի մոտ անհայտ անձը նռնակով ավտոմեքենա է պայթեցրել: Այդ մասին հայտնում է Facebook-ում Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, նա հոսպիտալացվել է բեկորային վնասվածքներով:
Ոստիկանության տվյալներով՝ նախօրեին ուշ երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ մետրոյի կայարանի մոտ՝ հասարական տրանսպորտի կանգառի մոտակայքում, ավտոմեքենա է պայթել: Դեպքի վայր են ժամանել փրկարարները և օպերատիվ-քննչական խումբը:
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացնողի որոնման գործում ներգրավվել են մայրաքաղաքի բոլոր պարեկային ջոկատները և իրավապահները:
Հաղորդվում է, որ այժմ պարզվում են հանցագործության բոլոր հանգամանքները: