Քութայիսիում ավարտվել են օլիմպիական լողավազանի շինարարական աշխատանքները
Քութայիսիում ավարտվել են օլիմպիական լողավազանի շինարարական աշխատանքները

Քութայիսիում ավարտվել են օլիմպիական լողավազանի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ նրանց՝ ժամանակակից, օլիմպիական ստանդարտների լողավազանի երկարությունը 50 մետր է, իսկ լայնությունը՝ 25 մետր։ Լողավազանային համալիրն ունի մինչև 600 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա, փոքրիկ մանկական լողավազան, մարզասրահներ, մարզիկների և մրցավարների հանդերձարաններ, սննդի և սպորտային սարքավորումների խանութների համար նախատեսված տարածքներ։

«Ավարտվել է Քութայիսիի օլիմպիական լողավազանի շինարարությունը, այն էլ՝ շատ շուտով։ Թեստերն ավարտելուց հետո մենք կունենանք պատշաճ տարածք, որտեղ երեխաները, դեռահասները, պրոֆեսիոնալ մարզիկները և ընդհանրապես սպորտի սիրահարները կկարողանան մարզվել ժամանակակից չափանիշներով, ինչպես լողավազաններում, այնպես էլ ֆիթնես սենյակում: Լողավազանը նախատեսված է ինչպես լողի, այնպես էլ ջրագնդակի և համաժամացված լողի միջոցառումների համար: Բացարձակապես ամբողջ սարքավորումներն արդեն առաքվել են, և ներկայումս իրականացվում են տեղադրման և փորձարկումների աշխատանքները, որոնք կավարտվեն շատ շուտով»,- ասել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ Քութայիսիի նոր օլիմպիական լողավազան այցելելուց հետո։

Օլիմպիական լողավազանի շենքը հագեցած է ժամանակակից ինժեներական ցանցերով, ֆիլտրման և պոմպակայաններով, ջեռուցման, հովացման և հրդեհային համակարգերով։

Լողավազանի բացօթյա տարածքում կազմակերպվել է ավտոկայանատեղի և բացօթյա սրճարան, նոր լողավազանից կկարողանան օգտվել ինչպես սիրողական, այնպես էլ ջրային սպորտի տարբեր տեսակների մարզիկները։ Օլիմպիական լողավազանը սպասարկելու է նաև տեղական և միջազգային սպորտային միջոցառումներ։

Լողավազանի ենթակառուցվածքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ներկայումս ավարտվում են լողավազանի սարքավորումները և ընթացքի մեջ են դրա փորձարկման գործընթացը։

Տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։