Քութաիսիում հոր սպանության մեջ մեղադրվողին որպես խափանման միջոց կիրառվել է կալանք
Քութաիսիում հոր սպանության մեջ մեղադրվողին որպես խափանման միջոց կիրառվել է կալանք

Քութաիսիում հոր սպանության մեջ մեղադրվողին որպես խափանման միջոց կիրառվել է կալանք:

Նիստը հեռավար կարգող անցկացվել է Քութաիսի Քաղաքային դատարանում:

Ձերբակալվածի փաստաբան Իրակլի Շենգելիայի խոսքով, դատարան միջնորդություն էր ներկայացվել, որ որպես խափանման միջոց կիրավի 10 000 լարիանոց գրավ, ինչը դատավորը չի հաշվի առել:

Փաստաբանի խոսքով, մեղադրյալն ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար:

Մայիսի 24-ին Քութաիսիում տեղի էր ունեցել սպանություն: Հետաքննության համաձայն՝ որդին սպանել էր հորը: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «Պրիմա-109»-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով, որը ընթադրում է ընտանիքի անդամի նկատմամբ կատարված կանխամտածված սպանություն: